11 դեկտեմբերի 2012 - 10:15 AMT
«Առավոտ». Հրանտ Մարգարյան. Ծառուկյանը կարող է լինել թեկնածու, բայց ընդդիմության միասնակա՞ն թեկնածու՝ չգիտեմ

«Գագիկ Ծառուկյանը կարող է լինել թեկնածու, բայց ընդդիմության միասնակա՞ն թեկնածու՝ չգիտեմ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա ասաց, թե հավանական է համարում, որ ուժի մեջ կմնա «կոնսենսուս-1» կարգախոսը: Այս մասին գրում է «Առավոտ»-ը:

«Թերթի հարցին՝ ինչո՞վ ՀՅԴ-ին հարազատ չէր Դավիթ Շահնազարյանի առաջարկած «կոնսենսուս-օլիգարխիա» կարգախոսը, Մարգարյանը պատասխանեց. «Եթե կոնսենսուսը տեղի է ունենում մեր օրակարգի շուրջ՝ մինուս օլիգարխիա էլ է լինում: Մենք մեր օրակարգի շուրջ ենք ուզում համախոհություն ստեղծել, եթե մենք երկիրն այս իրավիճակից դուրս բերելու ծրագիր ենք առաջարկում, ուրեմն անպայման օլիգարխիան մերժող, օլիգարխիայի իշխանությունը մերժող ծրագիր է: Մենք փոխարենն ասենք՝ մահ, ասում ենք՝ կեցցե: Մենք չենք ասում՝ սրա դեմ ենք, մենք ասում ենք՝ սրա հետ ենք: Դրական մթնոլորտում ենք ուզում համախոհությունը: Համախոհությունը թշնամական մթնոլորտի մեջ չի կարող ստեղծվել»»,- գրում է թերթը: