11 դեկտեմբերի 2012 - 12:06 AMT
Ստոկհոլմում հանձնել են Նոբելյան մրցանակները

Դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը:

Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը հանձնել է 2012-ի բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսության ոլորտներում Նոբելյան մրցանակները: Աշխարհում ամենահեղինակավոր պարգևի 9 դափնեկիրները միապետի ձեռքից ընդունել են դիպլոմ և ոսկե մեդալ:

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակը ստացել են ճապոնացիներ Սինյա Յամանական և բրիտանացի Ջոն Գորդոնը, ովքեր բացահայտել են այն, թե «ինչպես հասուն բջիջները կարող են վերածրագրավորվել ցողունային բջիջների»: Ֆիզիկայի ոլորտում դափնեկիրներ են դարձել Սերժ Արոշը և ամերիկացի Դևիդ Վայլենդը: Ամերիկացիներ Ռոբերտ Լեֆկովիցը և Բրայան Կոբիլկան դարձել են քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ «G-սպիտակուցների ռեցեպտորներն ուսումնասիրելու համար»: Գրականության ոլորտում մրցանակը ստացել է չինացի գրող Մո Յանը:

Խաղաղության մրցանակն ավելի վաղ նույն օրն Օսլոյում հանձնվել է ԵՄ-ին` խաղաղ նախաձեռնությունների համար Նոբելյան մեդալները մրցանակի հիմնադրի կիսադեմով պատրաստված են 18-կարատանոց ոսկուց, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: