6 հունիսի 2005 - 11:40 AMT
ՌԴ ՊՆ. ՀՀ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԶԵՆՔԸ ՉԻ ՓՈԽԱՆՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Հայաստանի տարածք տեղափոխվող զենքը չի փոխանցվի Հայաստանին, այլ ուղղակի կտեղակայվի ռուսական ռազմակայանում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: «Երկու ռուսական կայանների ողջ անշարժ գույքը փաստացի կդառնա Վրաստանի սեփականությունը»,-ասել է Սերգեյ Իվանովը: Մոտակա չորս տարիների ընթացքում Ռուսաստանը պետք է դուրս բերի 2,5 հազար զինծառայող, 2,5 հազար միավոր ծանր տեխնիկա, 80 հազար տ զինամթերք, ռազմական ունեցվածք եւ տարբեր բեռներ: Նախարարը նշել է, որ հիմնականում ողջ տեխնիկան դուրս կբերվի ծովով Բաթումից, սակայն նրա որոշ մասը կտեղափոխվի Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայան: Այնտեղ կան հստակ ֆլանգային սահմանափակումներ (ըստ Եվրոպայում սովորական զինված ուժերի եւ սպառազինության մասին պայմանագրի), ընդգծել է նախարարը, եւ «մենք կհետեւենք դրանց»: