Չեմպիոնների լիգայի ամսագիր. Հենրիխ Մխիթարյանը ԽՍՀՄ փլուզումից հետո մեծագույն հայ ֆուտբոլիստն է

Չեմպիոնների լիգայի ամսագիր. Հենրիխ Մխիթարյանը ԽՍՀՄ փլուզումից հետո մեծագույն հայ ֆուտբոլիստն է

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Այս խաղաշրջանում ակումբի լավագույն խաղացող ճանաչված Մխիթարյանը հունվարին նոր կդառնա 24 տարեկան: Սակայն նրան կարելի է անվանել մեծագույն հայ ֆուտբոլիստը ԽՍՀՄ անկումից հետո: Մխիթարյանը պատվավոր տեղ է գրավել Նիկիտա Սիմոնյանի, Էդուարդ Մարկարովի և Խորեն Հովհաննիսյանի կողքին»,- ասվում է հոդվածում: «Շախտյորում» Մխիթարյանը ստացավ գործողությունների մեծ ազատություն, հատկապես, երբ զբաղեցրեց Ժադոսնի դիրքը:

Հիանալի իրագործումը, տուգանայինից հարվածները, արագ հակագրոհները, որոնցից ֆուտբոլիստը միշտ հաղթող է դուրս գալիս, պաշտպաններին շրջանցելը, հուժկու հարվածով դարպասը գրավելը` այս ամենն առկա են Մխիթարյանի խաղացանկում: «Շախտյորը» շատ լավ թիմ է, մենք հիանալի մարզիչ ունենք, ով տարիների հետ միայն զարգանում է և իր բոլոր գիտելիքներն ու հմտությունները տալիս իր խաղացողներին: Ես աճում եմ մարզիչի հետ և շատ շնորհակալ եմ նրան դրա համար: Հետևելով նրա օրինակին` մենք կհասնենք հսկայական հաջողության»,- ասել է Մխիթարյանը:

Իր հերթին Միրչա Լուչեսկուն ասել է, որ Մխիթարյանի խաղային իրավասությունը, հավանաբար, նրա առավել արժեքավոր կարևոր որակն է. «Դրան գումարած բնատուր արագությունը, հզորությունը և տեխնիկան, որոնք Հենրիխը զարգացրել է: Այդ պատճառով, նա դասվում է այն ֆուտբոլիստների շարքը, ովքեր առավել հետևողական ի կատար են ածում մարզչական շտաբի կողմից դրված առաջադրանքները: Նրա հետ աշխատանքից մեծ բավականություն եմ ստանում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---