ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանի հետ գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի արձանագրությանը11 դեկտեմբերի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ԵՄ Արտաքին գործերի խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի արձանագրության ստորագրմանը Եվրամիության ծրագրերին մասնակցության մասին: Համապատասխան որոշում է կայացվել դեկտեմբերի 10-ին ԵՄ Խորհրդի նիստում: Արձանագրությունը կարող է սոտրագրվել Եվրախորհրդարանի հետ համաձայնեցնելուց հետո: Արձանագրությունը նախատեսում է, որ յուրաքանչյուր ծրագրի համար Եվրահանձնաժողովն ու Հայաստանը փոխըմբռնման հուշագրեր կստորագրեն, որոնցով կորոշվեն Հայաստանի մասնակցության աստիճանը, նրա ֆինանսական ներդրումը, ինչպես նաև մասնակցութնունը ծրագրի արդյունավետության գնահատմանը: Այդ ծրագրերի մոտավոր ցանկը հաստատվեց ԵՄ Խորհրդի կողմից 2007թ. մարտի 5-ին: Ցուցակը նախատեսում է երրորդ երկրների հնարավոր համագործակցություն ԵՄ 20 գործակալությունների հետ: Այդ թվում՝ Կենսական ու աշխատանքային պայմանների բարելավման եվրոպական հիմնադրամի (EUROFOUND), Շրջակա միջավայրի պահպանության եվրոպական գործակալության (EEA), Աշխատավայրում անվտանգության ու առողջության եվրոպական գործակալության (EU-OSHA), Ռասիզմի և այլատյացության եվրոպական դիտարկման կենտրոնի (EUMC), Պարենային անվտանգության եվրոպական բյուրոյի (EFSA), Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) և այլ կազմակերպությունների հետ: Փաստաթղթով սահմանվում է նաև Եվրամիության 18 ծրագրերի մոտավոր ցուցակը, որոնք բաց են համագործակցության համար երրորդ երկրների հետ: Այդ թվում՝ ֆինանսական վերահսկման ոլորտում, մաքսային և հարկային մարմինների համագործակցության, նորարարական զարգացման, հիմնարար, սպառողների իրավունքների պաշտպանության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, բեռնատար տրանսպորտի և ավիաթռիչքների կարառվարման նոր համակարգի ստեղծման և այլ ոլորտներում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |