7 հունիսի 2005 - 08:01 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունիսի 9-10-ը Վաշինգթոն նախատեսված այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Սթիվեն Հեդլիին, ամերիկյան վարչակազմի այլ ներկայացուցիչներին եւ Կոնգրեսի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: