11 դեկտեմբերի 2012 - 17:30 AMT
Վալերի Կարպինը կմնա Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնում

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Վալերի Կարպինը մինչև խաղաշրջանի ավարտը կմնա թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, «Ռ-Սպորտ» գործակալությանը հայտարարել է ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը:

«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախորդ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հրաժարական է տվել «Դինամոյից» 1:5 հաշվով կրած ջախջախիչ պարտությունից հետո:

Դեկտեմբերի 8-ին «Սպարտակ» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում պայմանագիրը կնքվել է 5 տարով: