2012թ լավագույն թենիսիստներ են ճանաչվել Նովակ Ջոկովիչն ու Սերենա Ուիլյամսը

2012թ լավագույն թենիսիստներ են ճանաչվել Նովակ Ջոկովիչն ու Սերենա Ուիլյամսը

PanARMENIAN.Net - ITF-ը` թենիսի միջազգային ֆեդերացիան Նովակ Ջոկովիչին և Սերենա Ուլյամսին ճանաչել է այս մարզաձևում 2012թ լավագույն մարզիկներ:

Ջոկովիչը ITF-ի գլխավոր մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ: 2012թ 25-ամյա թենիսիստը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում և հասել Մեծ սաղավարտի երկու այլ մրցաշարերի` US Openի և «Ռոլան Գարրոսի», եզրափակիչ: Նա նաև հաղթանակ է տարել АТР-ի ամփոփիչ մրցաշարում:

Ուիլյամսը իր կարիերայի մեջ առաջին անգամ ոսկե մեդալներ է նվաճել Լոնդոնի Օլիմպիադայում: 31-ամյա թենիսիստուհին հաղթանակներ է տարել նաև Ուիմբլդոնում և US Open-ում, ինչպես նաև Ժնևյան թենիսային ասոցիացիայի ամփոփիչ մրցաշարում:

Բոբ և Մայք Բրայանները վերջին 10 տարիների ընթացքում 9 անգամ ճանաչվում են զուգախղի լավագույն թենիսիստներ, փոխանցում է rsport.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---