11 դեկտեմբերի 2012 - 17:46 AMT
ԱՄՆ-ն հերքել է սիրիական ընդդիմությանը զենք առաքելու մասին հաղորդագրությունները

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը իրականությանը չհամապատասխանող է անվանել որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Վաշինգտոնը զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը: Նուլանդը նշել է, որ «ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը»: «Մենք հատկացնում ենք ոչ ռազմական բնույթի օգնություն և այդ շրջանակներից դուրս չենք գալիս»,-ասել է դիվանագետը, հայտնում է «Ինտերֆաքսը»: