11 դեկտեմբերի 2012 - 18:49 AMT
Սիրիացի գրոհայինները գրավել են կառավարական զորքերի հերթական ռազմակայանը

Սիրիացի գրոհայիններըդեկտեմբերի 11-ի առավոտյան գրավել են կառավարական զորքերի հերթական ռազմաբազան, որը տեղակայաված է հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի Դարկուշ քաղաքում: Համապատասխան տեսահոլովակն արդեն YouToube-ում է:

Ինչպես հաղորդել են ընդդիմության ներկայացուիչները, բազան գրավվել է երկարատև պայքարից հետո, որի ընթացքում երկու կողմերն էլ կորուստներ են կրել: Ընդ որում, զոհերի և վիրավորների թիվը չի մանրամասնվում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին մի քանի շաբաթ շարունակվող կռիվներից հետո, ապստամբներին հաջողվել է իրենց վերահսկողությունը սահմանել Հալեպ հանագի խոշորագույն ռազմաբազայի` «Շեյխ Սուլեյմանի», նկատմամբ, հաղորդում է lenta.ru-ն: