11 դեկտեմբերի 2012 - 18:59 AMT
Բելառուսի նախագահը համոզված է, որ ՌԴ-ն ուրախ կլինի,եթե Վրաստանն ԱՊՀ վերադառնա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ծնկի իջնել, որպեսզի համոզի Վրաստանին վերադառանալ ԱՊՀ:

«Հունվարի 1-ից նախագահելու ենք ԱՊՀ-ում և անհամբերությամբ կսպասենք ձեզ (Վրաստանին): Կգամ, ձեզ մոտ, ծնկի կիջնեմ, սակայն ոչ հրապարակորեն: Սակայն հանուն դրա, եթե ցանկանաք, ապա նաև հրապարակավ, և կխնդրեմ, որպեսզի վերադառնաք ԱՊՀ»,-հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը համոզված է, որ ՌԴ-ն ուրախ կլինի Վրաստանի` ԱՊՀ վերադարձին:

ԱՊՀ կազմում 11 երկրներ են` Ադրբեջան, Հայաստան, Բելառուսիա, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդավիա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան և Ուկրաինա: Վրաստանը դադարեցրել է իր անդամակացությունը ԱՊՀ-ին 2009թ: