
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին քաղցկեղի հեռացման վիրահատություն են անում, հաղորդել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրերան:
«Իմ թանկագին բարեկամ և գործընկեր Ուգո Չավեսըիր կյանքի ծանր փուլերից մեկով է անցնում: Այժմ նրան շատ բարդ վիրահատություն են անում»,-ասել է Էկվադորի նախագահը:
Ավելի վաղ վենեսուելացի բժիշկ Ռաֆայել Մարկինան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում հաղորդել էր, որ Չավեսին 2-3 ամսվա կյանք է մնացել:
Նախքան վիրահատության մեկնելը Չավեսը հաղորդել էր, որ իր մահանալու դեպքում երկրի ղեկավարի պաշտոնը պետք է ստանձնի փոխնախագահ և ԱԳ նախարար Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը: