12 դեկտեմբերի 2012 - 10:18 AMT
«ՀԺ». ՀՀԿ պատգամավորների նոր նախաձեռնությունը

«Հայկական ժամանակ» թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի սկանդալային նիստից հետո թերթի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը նախանձելի անկեղծությամբ հայտարարել էր, թե թույլ չեն տա, որ «ոչ մեծամասնությունը նման ակնհայտ ձևով օգտվի հնարավորություններից և փորձի թելադրել իր կամքը»։

«Երեկ ԱԺ կայքից տեղեկացանք, որ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը հանդես են եկել ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում իշխանության տեղերն ավելացնելու նախաձեռնությամբ»,- գրում է «Հայկական ժամանակը»։