12 դեկտեմբերի 2012 - 11:09 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստացել է ISO 27001:2005 հավաստագիր

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հաջողությամբ անցել է ISO 27001: 2005 Տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրում` Certification International United Kingdom հայտնի աուդիտորական կազմակերպության կողմից: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանրապետությունում երկրորդ բանկն է, որը ստացել է նման հավաստագիր:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրությանը աջակցության նպատակով: Բանկի 100%-ով բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: