12 դեկտեմբերի 2012 - 11:28 AMT
Բռնցքամարտի ԵԱ առաջին օրը ռինգ է դուրս եկել Հայաստանի մեկ ներկայացուցիչ

Դեկտեմբերի 11-18-ը Կալինինգրադի «Յունոստ» սպորտային համալիրում անցկացվում է միչև 23 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն:

Մրցումների առաջին օրը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից հանդես է եկել Հրայր Մաթևոսյանը (69 ք/կ): Նրա մրցակիցն էր Զահար Կվաչաձեն (Վրաստան), որը հայ բռնցքամարտիկին հաղթեց 14:10 հաշվով:

Դեկտեմբերի 12-ին Կորյուն Սողոմոնյանը (49 ք/կ) կհանդիպի Նազար Կուրոտչինին (Ուկրաինա), Նարեկ Աբգարյանը (52 ք/կ)` Դմիտրի Ստրիգելսկուն (Բելառուս), Հովհաննես Բոչկովը (60 ք/կ)` Էլվին Իսաևի (Ադրբեջան), Արթուր Քիրաջյանը (64 ք/կ)` Յոզեֆ Հերցեգի (Հունգարիա) հետ:

Առաջնության արդյունքում կընտրվեն 2013թ Կազանում կայանալիք Ունիվերսիադայի մասնակիցները, ինչպես նաև պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտիկների նախաօլիմպիական նախապատրաստման շրջանը: