12 դեկտեմբերի 2012 - 11:49 AMT
Վախճանվել է հայտնի հնդիկ երաժիշտ Ռավի Շանկարը

ԱՄՆ-ում վախճանվել է հայտնի հնդիկ երաժշիտ և կոմպոզիտոր Ռավի Շանկարը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը նրա հարազատների վրա հղումով: Շանկարը 92 տարեկան էր:

Երաժիշտը մահացել է Սան Դիեգոյի հիվանդանոցում, որտեղ վիրահատության էր սպասում, նշում է Agence France-Presse-ը՝ հնդկական հեռուստատեսության վրա հղումով: «Ռոյթերսը» նշում է նաև, որ Շանկարը վիրահատվել է դեկտեմբերի 6-ին: Նրա մահվան պատճառը չի նշվում, սակայն հարազատները նշում են, որ նա «թույլ առողջություն» ուներ:

Երաժիշտը երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակին, նա զգալի ազդեցություն է ունեցել նաև արևմտյան երաժիշտների վրա: