8 հունիսի 2005 - 08:51 AMT
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ ԱՐԱԳԱԾ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԸ
Այսօր Հայաստանի, Թուրքիայի եւ Իրանի լեռնագնացները միասին կբարձրանան Հայաստանի ամենաբարձր` Արագած լեռան գագաթը (4090 մետր): Սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ հայ եւ թուրք լեռնագնացները համատեղ լեռ են բարձրանում: Թուրք լեռնագնացների մասնակցությունը վերելքին արտոնված է Թուրքիայի ԱԳՆ եւ այդ երկրի Լեռնագնացության ֆեդերացիայի կողմից: Վերջին տարիներին Հայաստանի լեռնագնացները բազմիցս դիմել են Թուրքիայի իշխանություններին` ինքնուրույն, կամ թուրք լեռնագնացների հետ համատեղ Արարատ լեռը բարձրանալու առաջարկով, սակայն ամեն անգամ մերժում են ստացել, հաղորդում է «Մեդիամաքսը»: