12 դեկտեմբերի 2012 - 13:50 AMT
Բեռնատարների երթևեկությունը Վերին Լարսով արգելված է ձյան և մերկասառույցի պատճառով

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից` ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (փոստա)-Քոբի հատվածի կմ 93-կմ 106 մասում երթևեկության շարժն արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ փոխադրամիջոցների համար շարժն ազատ է։ Ձյան տեղումներից պաշտպանվելու նպատակով` այն կիրականացվի թունելներով։