12 դեկտեմբերի 2012 - 14:04 AMT
Կարինե Ղազինյանի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին

Դեկտեմբերի 15-ին` ժամը 18:00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի հոգեհանգիստը, հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-13:00-ը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հիշեցնենք, որ Կարինե Ղազինյանը հանկարծամահ է եղել դեկտեմբերի 6-ին: