12 դեկտեմբերի 2012 - 15:19 AMT
«Կասպերսկու լաբորատորիան» 2014-ի ՕԽ ժամանակ կապահովի համակարգիչների տեղեկատվական անվտանգությունը

Ռուսական խոշորագույն «Կասպերսկու լաբորատորիա» հակավիրուսային ընկերությունը 2014-ի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ կապահովի կազմկոմիտեի համակարգիչների անվտանգությունը, լրագրողներին հաղորդել է ընկերության ներկայացուցիչը:

Գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու և «Սոչի 2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշևսկու կողմից:

«Այս տարի ընկերությունը բարձրացել է նոր մակարդակի, առաջին անգամ մենք նման նախագիծ ունենք Օլիմպիական խաղերի հետ: Հաճելի է պաշտպանել Օլիմպիական խաղերը»,- ասել է Կասպերսկին:

«Տեղեկատվական անվտանգությունը չափազանց կարևոր գործոն է Օլիմպիական խաղերի հաջողության համար»,- ասել է Չեռնիշենկոն: