
«Սիրիայի բարեկամների» խումբը, որը պատրաստվում է չորեքշաբթի օրը հերթական նախարարական հանդիպումն անցկացնել Մարոկկոյի Մարակեշ քաղաքում, իր ամփոփիչ հայտարարությունում կհայտարարի Սիրիական ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը ճանաչելու մասին, հաղորդում են արաբական ԶԼՄ-ները:
«Մենք պատրաստվում ենք մեր գործընկերների հետ քննարկել ամփոփիչ փաստաթղթի տեքստը, որում կհայտարարվի կոալիցիան ճանաչելու մասին»,- չորեքշաբթի օրը հայտարարել է Մարոկկոյի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յուսեֆ ալ Ամրանին: