12 դեկտեմբերի 2012 - 16:42 AMT
Դեկտեմբերի 12-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.98 դրամ

Դեկտեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,900,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.3 դրամ:

Միաժամանակ, դեկտեմբերի 12-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.98 դրամ`դեկտեմբերի 11-ի համեմատ կրճատվելով 0,78 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 528,34 դրամ` ավելանալով 0,73 կետով: 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,03 կետով` մինչև 13,24 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: