12 դեկտեմբերի 2012 - 16:57 AMT
Փհենյանը հայտարարել է, որ այսօր գործարկված հրթիռը դուրս է եկել ուղեծիր

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ արբանյակը, որը գործարկվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան, հաջողությամբ դուրս է բերվել ուղեծիր, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Հյուսիսային Կորեայի պետական տեղեկատվական «ՑՏԱԿ» գործակալության վրա հղումով:

Ըստ ճապոնական իշխանությունների տվյալների, կորեական հրթիռի առաջին աստիճանը անջատվել է Կորեական թերակղզուց 200կմ հեռավորության վրա, երկրորդն ընկել է Արևելյան Չինական ծովը, իսկ երրորդը՝ Ֆիլիպինների շրջանում, հայտնում է Լենտա.ռու-ն:

Հրթիռի թողարկման նախորդ փորձը Հյուսիսային Կորեան ձեռնարկել էր 2012թ. ապրիլին: