12 դեկտեմբերի 2012 - 17:12 AMT
Հյուսիսային Կորեան մտադիր է շարունակել տիեզերական ծրագիրը

Հյուսիսային Կորեայի իշխանությունները մտադիր են շարունակել տիեզերքի ուսումնասիրման ծրագիրն անկախ նրանից, թե ինչպես են դրան վերաբերվում այլ երկրները, հայտարարել են Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում:

«Անկախ նրանից, թե ինչ են ասում այլ երկրները, մենք կշարունակենք իրացնել արբանյակ գործարկելու մեր օրինական իրավունքը»,-հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարարը, հայտնում է «Ինտերֆաքսը»: