12 դեկտեմբերի 2012 - 17:18 AMT
Moody's-ը կանխատեսում է ԱՄՆ ՀՆԱ 2 տոկոս աճ 2013 թվականին

Միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը կանխատեսում է ԱՄՆ ՀՆԱ մոտ 2 տոկոս աճ 2013 թվականին, հայտնում է «Ռոյթերսը»՝ Moody's-ի առաջատար տնտեսագետ Մարկ Զանդիի վրա հղումով:

Ըստ վերլուծաբանների, ԱՄՆ հանրապետականներն ու դեմոկրատները փոխզիջման կհասնեն բյուջետային հարցերի շուրջ հաջորդ տարվա սկզբին:

Մեկ այլ գործակալություն՝ Fitch-ը, ավելի վաղ կանխատեսել էր, որ ԱՄՆ-ին կհաջողվի խուսափել բյուջեի որոշ հոդվածների ինքնաբերաբար կրճատումից:

Ըստ Fitch-ի կանխատեսման, 2013 և 2014թթ. ԱՄՆ ՀՆԱ աճը կկազմի 2,3% և 2,8% համապատասխանաբար: