12 դեկտեմբերի 2012 - 17:10 AMT
«Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի արձանները թանգարաններ կտեղափոխվեն մոտ օրերս

«Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի արձանները թանգարաններ կտեղափոխվեն մոտ օրերս: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նա հավելեց, որ տեղափոխման հստակ ժամկետները հայտնի կդառնան վաղը:

«Մեր հանճարները մեր կողքին են» խորագիրը կրող նախագիծն իրականացվել է Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ: Սեպտեմբերի 20-ից սկսած մայրաքաղաքի բանուկ վայրերում տեղադրվեցին Մհեր Մկրտչյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Հրանտ Մաթևոսյանի և Տիգրան Պետրոսյանի արձանները: Նախատեսվում էր տեղադրել 9-12 արձան, սակայն տեղադրվեցին այդ հինգը, որոնք ձմռանը պետք է տեղափոխվեն համապատասխան տուն-թանգարաններ:

Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավի և մի քանի այլ նյութերի խառնուրդից: