12 դեկտեմբերի 2012 - 17:29 AMT
ԱՄՆ-ն չի բանակցում Բաքվի հետ Գաբալայի ՌԼԿ օգտագործման վերաբերյալ

ԱՄՆ-ն չի բանակցում Բաքվի հետ Գաբալայի ՌԼԿ օգտագործման վերաբերյալ, հայտնել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը bbcazeri.com-ի թղթակցին:

Ըստ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցչի, Բաքվի ու Մոսկվայի համագործակցությունը ՊՆ մակարդակով շարունակվում է:

«Գաբալայի ՌԼԿ գույքը պատկանում է Ռուսաստանին: Երբ Ռուսաստանը տանի բոլոր սարքավորումները, մենք ընդունում-հանձնում կանենք»,-ասել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն:

Նա հայտնել է նաև, որ ՌԼԿ ապագայի վերաբերյալ որոշում պետք է կայացնի Ադրբեջանի կառավարությունը:

«ՌԼԿ-ն մեծ տարածք է զբաղեցնում: Գաբալան արդեն վերածվել է հանգստի գոտու: Գուցե, տարածքը հենց այդ նպատակով էլ օգտագործվի»,-ասել է նա, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը: