12 դեկտեմբերի 2012 - 17:16 AMT
«Վիվառոն» աշխարհի վերջի հավանականությունը գնահատում է 888 գործակցով

«Վիվառո» բուքմեյքերական ընկերությունն ընդունում է խաղադրույքներ աշխարհի վերջի վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին ընկերությունից, խաղադրույքներն ընկերության կայքում ընդունվում են «Սպորտ և զվարճանք» բաժնում: Աշխարհի վերջի հավանականությունը գնահատվում է 888 գործակցով: