12 դեկտեմբերի 2012 - 17:38 AMT
Այս տարի հայ մարզիկներն առաջին անգամ մասնակցել են լողափնյա հանդբոլի եվրոպական մրցաշարի

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ներկայացրել է 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Հայ մարզիկներն այս տարի մասնակցել են Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաև առաջին անգամ հանդես են եկել լողափնյա հանդբոլի եվրոպական մրցաշարի:

Մարզաձևում հաջողություններ են գրանցել Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու մարզերի, Արցախի և Երևանի թիմերը: Որպես 2013 թվականին իրականացվելիք ծրագրեր նշվել են հանրապետական միցաշարերի կազմակերպումը, մասնակցությունը եվրոպական առաջնություններին, մինի հանդբոլի մրցաշարի և «Վարչապետի գավաթի» կազմակերպումը: