12 դեկտեմբերի 2012 - 18:15 AMT
Նոյեմբերին Արցախում 212 երեխա է ծնվել

Նոյեմբեր ամսին ԼՂՀ-ում գրանցվել է 212 ծնունդ եւ 101 մահ, բնակչության բնական աճը կազմել է 111 մարդ, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայության կայքը։ Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսում հանրապետությունում գրանցվել է 224 ծնունդ եւ 91 մահ։ Հանրապետությունում նոյեմբերին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 40, իսկ ամուսնալուծություններինը՝ 18՝ հոկտեմբեր ամսվա 63 ամուսնության եւ 8 ամուսնալուծության դիմաց, հայտնում է Karabakh-open.info-ն: