12 դեկտեմբերի 2012 - 18:42 AMT
Գերմանիայում խուզարկում են Deutsche Bank-ի գրասենյակները

Մայնի Ֆրանկֆուրտում ոստիկանությունը խուզարկում է անցկացրել Deutsche Bank գլխավոր գրասենյակում: Բացի այդ, Գերմանիայի դատախազությունը նախաձեռնել է Դյուսսելդորֆում և Բեռլինում տեղակայաված գրասենյակների խուզարկությունը: Ինչպես գրում են գերմանական ԶԼՄ-ները, բանկը կասկածվում է հարկեր վճարելուց խուսափելու, փողերի լվացման և օրենքի այլ խախտումների մեջ:

Բանկը համագործակցում է հետաքննության հետ, ընդգծել են Deutsche Bank-ում: Դատախազության տվյալներով, խոսքը բանկի 25 աշխատակիցների նկատմամբ հետաքննության մասին է. արդեն տրվել են նրանցից 5-ի ձերբակալության օրդերները, փոխանցում է ՌԲԿ-ն: