Երևանում գործարկվեց առաջին էլեկտրոնային չվացուցակը

Երևանում գործարկվեց առաջին էլեկտրոնային չվացուցակը

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի կանգառում գործարկվել է առաջին էլեկտրոնային չվացուցակը: Նշենք, որ ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանն ասել էր, որ . ևս մեկ էլեկտրոնային չվացուցակ կտեղադրվի դիմացի մայթին:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---