12 դեկտեմբերի 2012 - 18:47 AMT
Եգիպտական ընդդիմությունը կոչ է անում իր կողմնակիցներին դեմ քվեարկել նոր սահմանադրությանը

Եգիպտական ընդդիմությունը կոչ է արել իր կողմնակիցներին սահմանադրության նոր նախագծին դեմ քվեարկել:

Ընդդիմությունը որոշել է չբոյկոտել հանրաքվեն, սակայն դեմ է հանդես եկել երկրի հիմնական օրենքի նոր տարբերակին, քանի որ այն առաջարկվել է վեհաժողովի կողմից, որտեղ գերակշռում են իսլամիստական կուսակցությունների ներկայացուցիչները:

Եգիպտոսում նոյեմբերին անցկացվում էին նոր սահմանադրության ընդունման դեմ բազմաթիվ բողոքի ակցիաներ, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը: