12 դեկտեմբերի 2012 - 18:14 AMT
Կորեական մշակույթի օր` Երևանում

Դեկտեմբերի 14-ին ժամը 12:30-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ) նիստերի մեծ դահլիճում տեղի է ունենալու Կորեական մշակույթի օր: Միջոցառումը բուհում անցկացվում է երկրորդ անգամ:

Ինչպես նշվում են կազմակերպիչները, միջոցառման ընթացքում սպասվում է հայկական տարրերով համեմված կորեական երգ, պար, ֆիլմ, ինչպես նաև ասմունք և տարբեր թեմաներով զեկույցներ: