12 դեկտեմբերի 2012 - 19:09 AMT
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են 100մլն դոլար տրամադրել սիրիական ընդդիմությանը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են 100մլն դոլար տրամադրել սիրիական ընդդիմությանը: Այս մասին հայտարարել է թագավորության ԱԳ նախարար արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը, ով մասնակցում է Մարոկկոյում անցկացվող «Սիրիայի բարեկամների խմբի» նախարարական 4-րդ հանդիպմանը:

Սաուդյան ԱԳ նախարարի խոսքով, տրամադրվող միջոցները պետք է օգնեն «թեթևացնել Սիրիայի ժողովրդի տառապանքները», որն ապրում են երկրում շարունակվող բռնության պայմաններում: Հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: