13 դեկտեմբերի 2012 - 10:31 AMT
Սիրիական զորքերը Դամասկոսի մերձակայքում ոչնչացրել են գրոհայինների

Սիրիական զորքերը ավարտել են ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը, որոնք սպառնում էին Դամասկոսին, սակայն Սիրիայի մայրաքաղաքում շարունակում են պայթյուններ որոտալ: Կֆար-Սուսա թաղամասում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է 200կգ պայթուցիկ նյութ պարունակող ավտոմեքենան, որը կայանված է եղել հանրապետության ՆԳՆ շենքի մոտ:

Այս մասին հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը` հղելով օրինապահ գերատեսչությունների հաղորդագրությունը: Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 5, վիրավորվել` 23 մարդ: Տուժածների թվում ոչ միայն խաղաղ բնակիչներ են, այլև ներքին գործերի մարմինների աշխատակիցներ:

Հալեպում ռազմական գործողությունները շարունակվում են քաղաքի ամենախոշոր թաղամասում` Բուստան-էլ-Բաշայում և դրա շրջակայքում: Սիրիացի վերլուծաբանները խոստովանում են, որ երկրի հյուսիսում կանոնավոր բանակի հաջողություններն այնքան էլ էական չեն: Այնուամենայնիվ, «Սուրիա» հեռուստակայանի ռեպորտաժում չորեքշաբթի հաղորդվել է, որ դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհը բաց է: Մասլյամիում` Հալեպի մոտակայքում, ՍԱԲ-ի մարտիկներն ու վարձկանները երկու շաբաթ շարունակ փորձում են գրավել հետևակայինների դպրոց: Սիրիացին զինծառայողները շարունակում են պաշտպանել այն, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: