Սիրիացի գրոհայինները սպառնում են գրոհել Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատաների վրա

Սիրիացի գրոհայինները սպառնում են գրոհել Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատաների վրա

PanARMENIAN.Net - Սիրիայի տարածքում հոկտեմբերին ուկրաինացի լրագրող Անխար Կոչնևային առևանգած գրոհայինների խումբը սպառնում է հարձակվել Ռուսաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, ինչպես նաև այդ երկրի քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդար տեսնել, ասվում է գրոհայինների հաղորդագրությունում, որը հայտնվել է «Ուկրաինա» հեռուստաալիքում:

Երեքշաբթի օրը Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Դամասկոսին ավելի ակտիվ գործել` Կոչնևային ազատելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Լրագրողի ընկերուհին` ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դարյա Միտինան երեքշաբթի հայտարարել է, որ առևանգիչները սպառնում են հինգշաբթի օրը սպանել Կոչնևային, եթե մինչ այդ փրկագին չստանան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---