13 դեկտեմբերի 2012 - 10:12 AMT
«168 ժամ». Արամ Սարգսյանը չի առաջադրվելու

Երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Աարգսյանն իր կուսակիցներին տեղեկացրել է, որ նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը՝ անկախ այն հանգամանքից, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվում: Ըստ «168 ժամ»-ի՝ Արամ Սարգսյանը բացատրել է, որ այս փուլում իմաստ չունի լինել պարտվողների շարքում և պետք է սպասել ավելի հարմար պահի: