«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի հետ

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի հետ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետերի հետ: «Ժողովուրդ»-ի թղթակիցն Աժ շենքում հանդիպել է խորհրդակցության շտապող մարզպետերից մի քանիսին: Թե ինչու էր Արգամիչն իրենց կանչել խորհրդարան, մարզպետերը գերադասեցին գաղտնի պահել:

Իսկ ահա ՀՀԿ «Ժողովուրդ»-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Արգամիչի մոտ քննարկել են նախընտրական ներքաղաքական իրավիճակը, չի բացառվում նաև այս համատեքստում ԲՀԿ որոշումից հետո ստեղծված վիճակը: Մարզպետերի մեքենաներն Աժ-ի մոտ տևական ժամանակ կայանված էին, ինչից ենթադրվում է, որ խորհրդակցությունը երկար է տևել:

Հավելենք, որ Հովիկ Աբրահամյանը, շտաբի պետի կարգավիճակն օգտագործելով դարձյալ սկսել է գործադիր մարմնի գործառույթներ իրականացնել՝ տարաբնույթ պաշտոնյաներին իր մոտ կանչելով»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---