13 դեկտեմբերի 2012 - 10:49 AMT
Արթուր Աբրահամ. Մեհդի Բուադլայի դեմ մենամարտը դժվար կլինի

Կայացել է Արթուր Աբրահամի և Մեհդի Մուադլայի մամուլի ասուլիսը, որոնք դեկտեմբերի 15-ին կմենամարտեն Նյուրնբերգում: Բռնցքամարտիկները WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում մենամարտելու են Աբրահամի չեմպիոնական գոտու համար:

Հայ բռնցամարտիկն ընդգծել է, որ դժվար մենամարտ է սպասվում. «Այն կարող է Բուադլայի համար վերջին հնարավորությունը լինել` չեմպիոնության համար մենամարտերի մասնակցելու տեսանկյունից: Նա կփորձի անել ամեն բան, որպեսզի հաղթի»:

Բուադլան իր հերթին ընդգծել է, որ լիովին պատրաստ է այս մենամարտին և կկարողանա հաղթանակ տանել Աբրահամի նկատմամբ, հաղորդում է fightnews.com-ը: