13 դեկտեմբերի 2012 - 10:39 AMT
«Ժողովուրդ». Արարատում քննչականի պետն ու դատախազը ծեծել են իրար

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի և Արարատի մարզի դատախազության դատախազ Սևակ Արսենյանի միջև վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում՝ կապտուկները թաքցնելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը. «Այո, միջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել»: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Կատարվում է նախաքննություն: