Դանիայում հայտնաբերվել է Անդերսենի անհայտ հեքիաթի ձեռագիրը

Դանիայում հայտնաբերվել է Անդերսենի անհայտ հեքիաթի ձեռագիրը

PanARMENIAN.Net - Դանիայում հայտնաբերվել է Անդերսենի անհայտ հեքիաթի ձեռագիրը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Politiken պարբերականին: Փորձագետների կարծիքով, Անդերսենը այդ տեքստը գրել է, երբ դեռ սովորում էր դպրոցում:

«Ճարպամոմ» կոչվող ձեռագիրը, որը մակագրվել է մեծ հեքիաթագրի կողմից, գտնվում էր 15 կգ կշռող այլ թղթերի տուփում: 2 ամիս փորձաքննությունից հետո, առաջատար դանիացի հետազոտողները հաստատել են, որ այն իսկապես պատկանում է Անդերսենին:

Հեքիաթագրի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 125 լեզուներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---