13 դեկտեմբերի 2012 - 12:38 AMT
Անդամահատ ատլետ Օսկար Պիստորիուսը հաղթել է նժույգի հետ մրցավազքում

Անվանի հարավաֆրիկյան անդամահատ ատլետ Օսկար Պիստորիուսը հաղթանակ է տարել ձիավազքի մրցումներում:

Անսովոր վազքը կայացել է Դոհայում «Վազիր ինչպես քամի» ցուցադրական մրցումների շրջանանակներում` նվիրված սահմանափակ հնարավորություններով մարդկանց ձեռքբերումներին:

Պիստորիուսին առավել հաջող մեկնարկի շնորհիվ հաջողվել է առաջ անցնել Մազերատի անունով արաբական նժույգից:

Անվանի մարզիկները նախկինում էլ են մրցել չորքոտանի մրցակիցների հետ: Ձիերի հետ արագությամբ մրցել են վազորդներ Ջեյմի Բոլչը և Ջեսի Օուենսը, ինչպես նաև հարավաֆրիկյան ռեգբիստ Բրայան Գաբանան մրցել է հեպարդի հետ և պարտվել:

11 ամսական հասակում Պիստորիուսի ոտքերը ծնկներից ներքև հեռացրել են, քանի որ նա ի ծնե չի ունեցել նրբոլոքային ոսկորներ: Նա դարձել է Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն և մասնակցել Լոնդոնի Օլիմպիադային, բայց մեդալ չի տարել: