9 հունիսի 2005 - 10:05 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԲԱՆ ԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիորվը համաձայն է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին գտնվում է Մոսկվայի ձեռքերում, հաղորդում է Day.az-ը: «Այդ մասին ինձ ասել է նաեւ հանգուցյալ Հեյդար Ալիեւը, այն ժամանակ ես նրան ասացի, թե այդ դեպքում թույլ տվեք Մոսկվային պտտել այդ բանալին, բայց նա լռեց: Ինձ թվում է կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Ռուսաստանը լուծի այդ հարցը: Իսկ Ռուսաստանը, ես համոզված եմ, շատ բան կարող է անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,-ընդգծել է ռուս դիվանագետը: