Անահիտ Բարսեղյանը «կարճ ջրում» լողի ԱԱ-ում չի անցել եզրափակիչ 50 մ բատերֆլայ ոճով մրցաձևում![]() 13 դեկտեմբերի 2012 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հայ լողորդուհի Անահիտ Բարսեղյանը Ստամբուլում ընթացող «կարճ ջրում» լողի աշխարհի առաջնությունում 50 մ բատերֆլայ ոճով մրցաձևում ցուցադրել է 19.84 արդյունք: Նա 79 մասնակիցների շարքում զբաղեցրել է 50-րդ տեղը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը: Այս մրցատարածությունում հաղթող է դարձել Նոեմիլե Թոմասը (Չինաստան): Ավելի վաղ Բարսեղյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը 100 մ թիկնալող մրցաձևում: Նա ցուցադրել է 1:05.71 արդյունք և 67 մասնակիցների շարքում զբաղեցրել 50-րդ տեղը: Դեկտեմբերի 13-ին 50 մ բատերֆլայ մրցաձևում հանդես կգա Վահան Մխիթարյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |