13 դեկտեմբերի 2012 - 13:52 AMT
«Հանրապետություն» կուսակցությունը աշխարհի վերջը կդիմավորի իր համակիրների հետ

«Հանրապետություն» կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին: «Ըստ որոշ կանխատեսումների այդ օրը աշխարհի վերջն է և մենք չցանկացանք մենակ թողնել մեր համակիրներին և ընտրողներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատակեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Իսկ նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջադրման հարցը կպարզվի համագումարի ժամանակ: Այն հարցին, թե չառաջադրվելու դեպքում կուսակցությունը կսատարի որևէ մեկին, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Կտեսնենք ովքեր կառաջադրվեն, ինչ ծրագրեր կունենան: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գնա ընտրություններին ավազակապետությունը կազմաքանդելու նպատակով, մենք կկանգնենք նրա կողքին: Եթե դա անի գործող նախագահը, ապա չի բացառվում, որ նրան էլ սատարենք»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը: