13 դեկտեմբերի 2012 - 15:34 AMT
Սիրիայի Կատանա քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, մահացել է 16 մարդ

Սիրիայի Կատանա քաղաքում տեղի է ունեցել պայթյուն: Մահացել է 16, վիրավորել` 25 մարդ, հինգշաբթի օրը հաղորդել է «Ալ Մանար» հեռուստաալիքը:

Զոհերի և վիրավորների շարքում կան կանայք և երեխաներ:

Պայթուցիկ սարքը գտնվել է ավտոմեքենայում: Ուրիշ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: