13 դեկտեմբերի 2012 - 15:39 AMT
Ըստ Սիրիայի ԱԳՆ-ի, «Սիրիայի բարեկամների» հանդիպումը հոգեբանական պատերազմի հերթական դրսևորում էր

Սիրիայի ԱԳՆ-ն գտնում է, որ «Սիրիայի ժողովրդի բարեկամների» հանդիպումը Մարոկկոյում «ոչ մի նոր բան չտվեց» և դարձավ հոգեբանական պատերազմի «հերթական անօգուտ դրսևորումը»: Այդ մասին հայտարարել է բարձրաստիճան աղբյուրը Սիրիայի ԱԳՆ-ում:

Նախօրեին «Սիրիայի բարեկամների» խումբը որպես երկրի օրինական իշխանություն ճանաչեց Սիրիայի ազգային կոալիցիան: Այդ մասին հայտարարվել է Մարոկկոյում «բարեկամների» հանդիպմանը, որն անցել է 130 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: