13 դեկտեմբերի 2012 - 16:54 AMT
ՄԱԳԱՏԷ-ն ժամանել է Թեհրան իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների պատվիրակությունը ժամանել է Թեհրան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի համար, հաղորդում է BBC-ն:

Պատվիրակության ղեկավար Հերման Նակերտսը հայտարարել է, որ նրանց այցի գլխավոր նպատակն է միջուկային զենքի արտադրության ոլորտում Իրանի հնարավորությունները պարզելը:

Իրանը մշտապես հայտարարում է իր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ ուղղվածության մասին: Արևմուտքը կասկածի տակ է դնում այդ հայտարարությունները: