13 դեկտեմբերի 2012 - 16:51 AMT
ՆԱՏՕ-ն ռազմական ներխուժում Սիրիա չի ծրագրում

ՆԱՏՕ-ի զինվորական կոմիտեի նախագահ, դանիացի գեներալ Կնուդ Բարթելսը ՌԴ ԶՈւ կենտրոնակայանի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի հետ բանակցություններում պաշտոնապես հայտարարել է, որ «հյուսիսատլանտյան դաշինքը ռազմական ներխուժում Սիրիա չի պլանավորում», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այդ հայտարարությունը գոհունակությամբ ընդունեց ռուսական կողմը: Դա նշանակում է, որ եթե ՆԱՏՕ-ն հետագայում ևս այդ դիրքորոշմանը հավատարիմ մնա, ապա ռազմական գործողություններ Սիրիայի դեմ չի սկսի»,-լրագրողներին է ասել ՌԴ ՊՆ ռազմական համագործակցության միջազգային գլխավոր վարչության պետ Սերգեյ Կոշելևը: